Յուրաքանչյուրի մազերն ինքնատիպ են: Կախված եղանակային պայմաններից՝ մազերը կարող են չորանալ, կորցնել իրենց փայլն ու որակազրկվել: Բնական գանգուր մազեր ունեցողները գրեթե միշտ առերեսվում են այս խնդրին: Չափազանց կարևոր է մազերի ճիշտ խնամքը: Այս իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում մազերի հրաշալի դիմակի բաղադրատոմս:

Բաղադրություն

  • 1 ձվի դեղնուց
  • 2 ճ/գ կոկոսի յուղ
  • 1 ճ/գ մեղր

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք: Ապա  դիմակը հավասարաչափ քսեք մազերին՝ հատկապես ուշադրություն դարձրեք չորացած ծայրերին: Երբ դիմակը քսեք, հատուկ գլխարկ դրեք և փաթաթեք գլուխը տաք սրբիչով, թողեք այսպես մնա 30 րոպե:

Վերջում մազերը լվացեք շամպունով: Շաբաթական մեկ անգամ կատարեք այս պրոցեդուրան:

loading...