Բաղադրիչներ

  1. Թարխուն – 200 գ
  2. Լիմոն – 2 հատ
  3. Շաքարի օշարակ – 140 մլ
  4. Գազավորված ջուր – 1 լ

Պատրաստման եղանակը

  1. Մանր կտրատել թարխունը:
  2. Քամել լիմոնի հյութը:
  3. Լիմոնի հյութին ավելացնել շաքարի օշարակը և խառնել:
  4. Ավելացնել 300 մլ գազավորված ջուր:
  5. Մնացած գազավորված ջրին ավելացնել թարխունը: Այնուհետև ավելացնել օշարակը և թողնել լիմոնադը սառնարանում առնվազն 15 րոպե (խորհուրդ է տրվում 2 ժամ):
  6. Լիմոնադն անցկացնել մաղով և մատուցել բաժակներով:
loading...