Գիտնականները պատմում եմ, որ մեր թվարկությունից առաջ հինգերորդ հազարամյակում առաջին անգամ մարդիկ սկսել են օգտակար հատկություններով օժտված սոխ օգտագործել։ Հատկապես գնահատված են միներալներով, վիտամիններով և հակաօքիդանտներով հարուստ սոխի վեց ֆանտաստիիկ հատկությունները։
Միջին չափսի սոխի մեջ պարունակվում է մագնիում, կալիում, ֆոլատ, վիտամին B6, վիտամին C, 44 կալորիա, հակաբորբոքային հատկությամբ օժտված կվերցետին։
Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ շվեյցարացիներն ու իտալացիները, որոնք սննդի մեջ շատ են սոխ ավելացնում, ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղի տարածված տեսակներով։ Նաև ապացուցված է, որ սոխը նվազեցնում է կոտրվածքների ռիսկը 20%-ով և բարելավում է ոսկորների վիճակը։
Ինուլինի շնորհիվ, որը պրոբիոտիկի նման է գործում, սոխը բարելավում է մարսողությունը, ակտիվացնում օգտակար մանրէների աճը, վերացնում է փորկապությունը, արյան մեջ կարգավորում է շաքարի մակարդակը, փակում է ախորժակը՝ օգնելով պայքարել ավելորդ քաշի դեմ։
Լոլիկի հետ միասին օգտագործելու դեպքում այն ուժեղացնում է լիկոպինի յուրացումը, որը պաշտպանում է մարդկանց սրտի հիվանդություններից և քաղցկեղից։ Այն նաև օգտակար է աչքերի, ոսկորների և ուղեղի համար։