Այս չիզքեյքն իդեալական է բոլոր նրանց համար, ովքեր առողջ սննդի կողմնակից են և չեն ցանկանում ավելորդ քաշ հավաքել։ Այն քիչ ածխաջրեր և շատ սպիտակուցներ է պարունակում։

Բաղադրիչներ

400 գրամ անյուղ կաթնաշոռ

100 գրամ կաթ՝ 1 տոկոս յուղայնությամբ

20 գրամ բնական մեղր

15 գրամ ժելատին

50 գրամ կակաոյի փոշի

մի պտղունց աղ

Անհրաժեշտ է ժելատինի վրա եռացրած սառեցրած ջուր ավելացնել, 30 րոպե անց թափել ավելորդ ջուրը։ Ավելացրեք կաթը և տաքացրեք գոլորշու վրա։ Կաթնաշոռը խառնեք մեղրի, աղի և կակաոյի հետ և լցրեք մյուս բազադրիչների վրա։ 5 րոպե անց խառնեք բլենդերով և լցրեք տարայի մեջ։ 3-4 ժամ դրեք սառնարանը։

Այս թխվածքի 100 գրամը պարունակում է ընդամենը 132 կիլոկալորիա, 17 գրամ սպիտակուց, 3,4 գրամ ճարպ և 8,6 գրամ ածխաջուր։

loading...