«Айболит» խումբը գրում է, որ հնարավոր է համեղ ուտել, բայց չկուտակել ավելորդ կիլոգրամներ։ Այս չիզքեյքի 100 գրամը պարունակում է 110.2 կիլոկալորիա, 16.2 գրամ սպիտակուցներ, 2.1 գրամ ճարպ և 7.2 գրամ ածխաջրեր։
Բաղադրիչներ
յուղազերծված կաթնաշոռ՝ 400 գրամ
1 տոկոս յուղայնության կաթ՝ 100 գրամ
մեղր՝ 20 գրամ
սննդային ժելատին՝ 15 գրամ
կակաոյի փոշի՝ 50 գրամ
Պատրաստման եղանակը
15 գրամ ժելատինը թրջեք ջրով 30 րոպե։ Թափեք ջուրը, դրեք դանդաղ կրակին, ավելացրեք կաթ և կաթնաշոռ, կակաո և մեղր։ Բլենդերով խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի ստանաք միասեռ զանգված։ Լցրեք տարայի մեջ, դրեք սառնարանում՝ մինչև պնդանա։
loading...