Սա հենց չրերից պատրաստված կեքս է, այլ ոչ թե կեքս՝ չրերով: Դրա մեջ կա շատ չիր և շատ քիչ խմոր: Կեքսը ստացվում է շատ օգտակար և անհավանական համեղ: Իսկ գլխավորը՝ այն շատ հեշտ է պատրաստելը:

Բաղադրիչներ

  1. Ընկույզի և չրերի խառնուրդ – 300-400 գ
  2. Ձու – 2 հատ
  3. Շաքարավազ – 6 ճ/գ
  4. Ալյուր – 6 ճ/գ
  5. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը.

  1. Չրերը կտրատել և խառնել ընկույզի հետ:
  2. Ձվերը հարել և ավելացնել չրային խառնուրդին:
  3. Ավելացնել շաքարավազը, ալյուրը և փխրեցուցիչը: Խառնել:
  4. Կաղապարը պատել յուղով և զանգվածը լցնել մեջը: Խփել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 45 րոպե:
loading...