Այն բանից, թե ինչ ենք մենք անում առավոտյան, կախված է մեր վիճակը ողջ օրվա ընթացքում: Որոշ բաներ կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա: Այդ պատճառով էլ, եթե Դուք դեռ նախաճաշելու սովորություն չունեք, սկսեք այդ անել: Բացի դրանից, ազատվեք ևս 7 տարածված առավոտյան սովորություններից, որպեսզի ձեզ լավ զգաք: Ներքոհիշյալներից որևէ մեկը չի կարելի անել քաղցած փորին:

  1. Ցավազրկողներ

Հաճախ ֆիլմերում կարելի է տեսնել, թե ինչպես է հերոսն ուրախ գիշերվանից հետո արթնանում ու ցավազրկող ընդունում գլխացավից ազատվելու համար: Եթե Դուք էլ եք հետևում այդ հիմար օրինակին, ժամանակն է դադարեցնել այդ անել: Ավելի լավ է կանխել այդ երևույթները. Գիշերն ալկոհոլ չօգտագործել, շատ զբոսնել մաքուր օդին և ժամանակին պառկել քնելու: Բայց եթե արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ դիմանալ, ցավազրկողը խմելուց առաջ գոնե մեկ բաժակ կաթ խմեք:

  1. Սուրճ

Այնպիսի ըմպելիք, ինչպիսին քաղցած փորին խմած սուրճն է, հարուցում է ստամոքսի հետ կապված խնդիրներ և այրոց: Բժիշկներն ասում են, որ, եթե Դուք սուրճը խմում եք նախաճաշի փոխարեն, դա կարող է բերել սերոտոնինի պակասի և ողջ օրվա ընթացքում վատ տրամադրության: Եթե չեք ուզում հրաժարվել սուրճից, խմեք կաթով սուրճ նախաճաշից 40 րոպե հետո:

3.Ալկոհոլային խմիչքներ

Եթե ալկոհոլ սոված փորին եք խմում, այն 2 անգամ ավելի արագ է ներծծվում արյան մեջ: Դա ոչ միայն Ձեր ինքնազգացողությունը կվատացնի, այլև կազդի լյարդի, սրտի և երիկամների վրա: Իսկ ընդհանրապես ավելի լավ է ալկոհոլն իսպառ ջնջել Ձեր կյանքից:

  1. Ծամոն

Ծամոն ծամելու ընթացքում օրգանիզմում արտադրվում է աղաթթու, որը քայքայում է դատարկ ստամոքսի լորձաթաղանթը: Այդ պատճառով էլ ավելի լավ է դրանից հրաժարվել, եթե առավոտյան դեռ ոչինչ չեք կերել:

  1. Ուժային մարզումներ

Կարծիք կա, որ, եթե մարդը սոված փորին է մարզվում, նա ավելի շատ կալորիաներ է այրում: Իրականում այդպես կորսվում է միայն մկանային զանգվածը: Բացի դրանից, մարզումներն ինտենսիվ և էֆեկտիվ չեն լինի, քանի որ օրգանիզմին տվյալ դեպքում չի բավականացնի էներգիան:

  1. Խանութներ

Պարզվում է, որ, եթե քաղցած փորին շրջես խանութներով, ապա կարող ես գնել շատ ավելորդ ու ոչ պիտանի բաներ: Խոսքը ոչ միայն մթերքների, այլև տարատեսակ ապրանքների մասին է նաև: Առևտրի գնալուց առաջ անպայման մի բան կերեք, ցուցակ գրեք և կանխիկ գումար վերցրեք: Հետազոտությունների համաձայն` մարդիկ ավելի քիչ են ծախսում, երբ վճարում են կանխիկ դրամով, ոչ թե քարտով:

  1. Ցիտրուսային հյութ

Դատարկ ստամոքսը գրգռվում է թթուներից և կոպիտ բջջանյութից, ինչն առավել վտանգավոր է գաստրիտի դեպքում: Այդպիսի հյութը պետք է բացել ջրով և ցանկալի է խմել նախաճաշից հետո:

Եվ ընդհանրապես, լավագույնը, ինչ Դուք կարող եք անել առավոտյան, մարմնամարզություն անելը, ցնցուղ ընդունելը և նախաճաշելն է:

loading...