Կարմիր բազուկը հրաշալի բանջարեղեն է, որը կարող է կարգավորել օրգանիզմում մի քանի երևույթներ: Այս բանջարեղենի գեղեցիկ կարմիր գույնը ստացվում է պրոանտիցիանիդներից, որոնք հրաշալի կերպով պայքարում են չարորակ հիվանդությունների դեմ:

Մաքրում է ամբողջ օրգանիզմը

Բազուկը, հակաօքսիդանտների շնորհիվ, ունի մաքրող հատկանիշներ: Այն նաև օրգանիզմից դուրս է բերում ավելորդ վնասակար տարրերը: Ցելյուլոզան և պեկտինը ակտիվացնում են աղիքային համակարգը: Բազուկը հրաշալի է լյարդի հիվանդությունների, հատկապես՝ ճարպակալած լյարդի դեպքում: Այս բաղադրիչն անհրաժեշտ է հատկապես մարզիկներին, քանի որ մեծ քանակությամբ սննդարար տարրեր պարունակելու շնորհիվ՝ այն մարզումների ժամանակ լավացնում է դիմացկունությունը:

Հրաշալի է սրտի համար

Բազուկը պարունակում է բեթան, որը բնական հակաբորբոքային տարր է:  B վիտամինների կոմպլեքսի հետ համատեղ՝ բազուկը լավացնում է սրտանոթային համակարգը: Բազուկը պարունակում է վիտամիններ B1, B2, B12, C և այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ կալիումը, կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, պղինձը, յոդը: Կարմիր ճակնդեղը հարուստ է երկաթով և բնական դեղամիջոց է անեմիայի դեմ:

Բազուկը լավացնում է օրգանիզմի տարրերի փոխանակումը, կարգավորում է արյան ճնշումը, նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը,  լավացնում է արյան անոթների վիճակը,  խթանում լյարդի աշխատանքը և դանդաղեցնում ծերացման գործընթացն ու կանխարգելում աթերոսկլերոզը: Ճակնդեղը հրաշալի է նաև ատամների և ոսկորների համար:  Այն կարող եք ուտել մի քանի ձևով՝ եփած, եռացրած, հյութի տեսքով: Այնուամենայնիվ, ավելի լավ է այն հում վիճակում ուտել:

loading...