Եթե պատրաստելու ժամանակ չկա, իսկ բուտերբրոդը և ձվածեղն արդեն հոգնեցրել են, ապա պաստայի այս հանճարեղ բաղադրատոմսը հենց այն է, ինչ պետք է: Միակ բանը, ինչ անհրաժեշտ է, դա թավան է և 9 րոպե:
Բաղադրիչներ
Սպագետի – 350 գ
Լոլիկ չերի – 350 գ
Սոխ – 1 հատ
Սխտոր – 4 պճեղ
Կարմիր պղպեղ – 0.5 թ/գ
Թարմ ռեհան – 2 տերև
Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
Ջուր – 4 բաժակ
Մի փոքր քերած պարմեզան
Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Լոլիկները կիսել, սոխը և սխտորը բարակ կտրատել: Ռեհանի տերևները պոկել, ճյուղերը կտրատել:
Խորը թավայի մեջ լցնել սպագետին, լոլիկը, սոխը, սխտորը, կարմիր պղպեղը, ռեհանը: Ավելացնել ձիթապտղի յուղը, 2 թ/գ աղ, մի փոքր պղպեղ և ամբողջ ջուրը:
Բարձր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հաճախակի խառնելով եռացնել՝ մինչև պաստան կեփվի «ալդենտե» մակարդակի: Դա կտևի մոտ 9 րոպե:
Պատրաստելուց հետո ուտեստի վրա աղ և պղպեղ ցանել՝ ըստ ճաշակի, տեղափոխել ափսեի մեջ, զարդարել ռեհանի տերևներով: Մատուցել՝ վրան պարմեզան և ձիթապտղի յուղ ցանելով: