Աղացած մսով մակարոն


Դիտումներ ` 546

Աղացած մսով մակարոն

Բաղադրությունը

1 գլուխ սոխ

2 կանաչ բիբար

1 կարմիր բիբար

0,5 կգ տավարի միս

1ճ/գ կարմիր գինի

1ճ/գ տոմատ

0,5 լիտր աղացած լոլիկ

աղ սև պղպեղ կարմիր պղպեղ դաղձ, ծիտռեն

Պատրաստման եղանակը

Սոխը և բիբարը կտրատել միջին չափսի և տապակել։ Հետո ավելացնել միսը և պատառաքաղի օգնությամբ անընդհատ խառնել որպեսզի խոշոր գնդեր չմնա։

Երբ միսը պատրաստ կլինի ավելացնել գինին և սպասել մինչև ալկոհոլն անցնի։ Այնուհետև ավելացնել տոմատը և խառնել որպեսզի տարածվի։

Ավելացնել նաև լոլիկը և համեմել ըստ ճաշակի։

Վերջում ավելացնել նախորոք կտրատած դաղձն ու ծիտրոնը, եփված մակարոնը լցնել ափսեի մեջ, իսկ վրան գդալի օգնությամբ տարածել նախապես պատրաստ միսը:

Բարի ախորժակ

 
loading...
Փակել