Շատ մարդիկ տարիներով դիետայի են հետևում, սակայն նրանց քաշը կամ չի փոխվում, կամ որոշակի ժամանակ նվազելով, կարճ ժամանակ անց նորից վերականգնվում է: Մասնագետները պնդում են, որ վերջնական արդյունքի վրա հիմնականում ազդում են հետևյալ 6 գործոնները`

Գործոն առաջին: Թույլ մի՛ տվեք կերակուրը ձեզ չափից դուրս գրավի: Հոգեբաններն ասում են` ամեն մարդ պետք է գիտակցի, որ բոլոր խնդիրներն ուղեղի մեջ են: Կերակուրը չի կարող ձեզ ստիպել իրեն ուտել` չնայած որոշ մարդիկ հավաստում են, որ այս կամ այն կերակուրն իրենց գրավում է:

Գործոն երկրորդ: Չկա լավ կամ վատ կերակուր: Կերակուրը լինում է կծու, աղի, քաղցր, քիչ կամ շատ ճարպ պարունակող և այլն: Այդ իսկ պատճառով, երբ կազմում եք ձեր չափաբաժինը, փորձեք հաշվի առնել բոլոր տարրերը: Պատահաում է, որ առանց ինչ-որ կարևոր բաղադրամասի առկայության, օրգանիզմը սկսում է արագ հավաքել այն ճարպը, որը ստանում է սնունդից:

Գործոն երրորդ: Դիետան չի կարող անվերջ տևել: Եթե դուք այսօր ձեզ “ծանրացած” եք զգում, ապա դիետա պահեք: Երբ ձեր քաշը ձեզ բավարարում է, դուք անմիջապես մոռանում եք հատուկ սննդակարգի պահպանման մասին: Այս մոտեցումը սխալ է: Սնունդը պետք է միշտ հավասարակշռված լինի` օրգանիզմին թույլ տալորվ կարգավորել փոխանակության գործընթացները:

Գործոն չորրորդ: Առանց մարզումների դուք չեք կարող քաշ գցել: Ֆիզիկական մարզումներին ժամանակ չտրամադրելով` հնարավոր է նիհարել միայն մի դեպքում: Դուք պետք է խիստ սահմանափակեք ձեր սնունդը և հաշվեք կալորիաները: Իհարկե, հենց դիետան վերջանա, քաշը նորից կվերադառնա: Մասնագետները նշում են, որ պետք չէ օրերով “քնել” մարզասրահում: Օրական երկու ժամանոց ինտենսիվ քայլքը լիովին բավարար է:

Գործոն հինգերորդ: Ոչ բոլոր ճարպերն են վնասակար: Որոշ ճարպեր, որոնք առկա են սննդի մեջ, օգտակար են: Օրինակ, յուղերով հարուստ ընկույզը: Այդ իսկ պատճառով պետք չէ հրաժարվել ձկից, չէ որ ձկան ճարպը նույնպես շատ օգտակար է:

Գործոն վեցերորդ: Շատ կալորիաներ մի՛ խմեք: Եթե դուք կարծում եք, որ հյութերը և տոնիկներն անվնաս են, ապա չարաչար սխալվում եք: Հյութերի մեջ կա այնքան կալորիա, ինչքան տարբեր ոչ ալկոհոլային խմիչքներում, իսկ տոնիկների մեջ կա շաքար: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ուտել մրգահյութերի փոխարեն ուտել մրգեր, լավացնել ջրաաղային փոխանակությունը և կանխարգելել ջրազրկումը սովորական ոչ գազային ջրով:

loading...