Անհրաժեշտ բաղադրիչներ
1 կգ ալյուր
2 թեյի գդալ աղ
2 թեյի գդալ խմորիչ
եղինջ, համեմ, սամիթ, կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Ալյուրը, աղը և խմորիչը խառնել, ավելացնել այնքան ջուր, որ ստացվի միջին պնդության խմոր:
Հունցել խմոր, թողնել հանգստանա 15-20 րոպե: Խմորը բաժանել փոքր գնդերի:
Գնդերը բացել, տափակեցնել, միջուկը լցնել և փակել:
Շարել թիթեղի վրա, թողնել 15-20 րոպե՝ մինչև հասունանա, ապա թխել ջեռոցում:
Միջուկը
Վերցնել հավասար քանակությամբ եղինջ, համեմ, սամիթ, կանաչ սոխ: Ամբողջը մանր կտրատել, աղ անել, ավելացնել բուսական յուղ՝ ըստ քիմքի:
Տապակել ձեթով պատած թավայի մաջ կամ ջեռոցում:
Բարի ախորժակ:
loading...