Բաղադրիչներ

Կեֆիր (մածուն) – 350 մլ

Շաքարավազ – 1 բաժակ, Ձվի 2 դեղնուց և 1 սպիտակուց

Մեղր – 1 ճ/գ

Բուսայուղ – 3 ճ/գ

Սոդա – 1 թ/գ

Ալյուր – մոտ 2-3 բաժակ

Պոմոդակայի համար ՝ Ձվի 1 սպիտակուց

Շաքարավազ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել 1 ձվի սպիտակուցը: Այն հետո պետք է գալու:

Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղրը և կեֆիրը:

Ալյուրը խառնել սոդայի հետ: Աստիճանաբար միացնել բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի բավականին պինդ խմոր:

Սեղանի վրա բացել խմորը մոտ 1 սմ հաստության: Բաժակով ձևավորել մեղրաբլիթները և շարել պերգամենտով պատած տապակի վրա:

Թխել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:

3 ճ/գ շաքարավազը հարել նախօրոք այն կողմ դրած սպիտակուցով: Ստացված պոմադկայով պատել մեղրաբլիթները: Դա պետք է անել շատ արագ, քանի դեռ մեղրաբլիթները չեն սառչել:

Պոմադկայով պատելուց հետո թխել ևս 10 րոպե:

loading...