Շվեդիային հաճելի կլիներ պարտվել չեմպիոններին:

Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերոսնը գովաբանել է իր հավաքականին հաղթողներին:

 

«Այո, կարծում եմ՝ այո»,- ասել է Անդերոսնը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ընդունակ է Անգլիան հաղթելու Աշխարհի առաջնությունը: – Նրանք ուժեղ են, լավ կազմակերպված: Սա թիմ է, որը լավ ֆուտբոլ է խաղում: Ես կարծում եմ, որ նրանք կարող են հասնել մինչև ամենավերջը:

Ես վստահ չեմ, որ ինչ-որ բան այնպես չգնաց անգլիացիների հետ խաղում: Մենք հանդիպել էինք լավ մրցակցի հետ և չկարողացանք ցուցադրել մեր լավագույն մակարդակը: Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք իրավիճակը, բայց հետո նրանք անկյունայինից գոլ խփեցին: Իսկ դրանից հետո մենք խաղում ինք մի թիմի դեմ, որը դաշտում ուներ 5 պաշտպան»:

Անգլիան հաղթեց Շվեդիային 2:0 հաշվով և 28 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

loading...