Մարդկանց մարմնի հոտերը օրգանիզմում տեղի ունեցող խմորման ու փտման գործընթացների արդյունքն են: «Ամենահոտավետը» սովորաբար կենդանական ծագման մթերքն է, ինչպես նաև նրբաճաշակ, լուրջ մշակում անցած ուտեստները:
Տհաճ հոտերը կապված չեն քրտինքի հետ, քանի որ քրտինքը հոտ չունի:
Խնդիրը գարշահոտ բակտերիաներն են, որոնք սիրում են «բնակվել» թևատակերում, աճուկային հատվածում և գլխի մազածածկույթում: Երբ այդ բակտերիաները «խմում» են մարդու քրտինքը, արտազատվում են տհաճ հոտով «թռչող» նյութեր:
Մարդու մարմինը չունի տհաճ հոտ, սակայն նրա վրա ապրող բակտերիաներն ունեն: Թևատակերի հոտը ոչ մեկին տհաճություն չի պատճառի, եթե այնտեղ չլինեն գարշահոտ բակտերիաներ:
Յուրաքաչյուր մարդ իր հոտն ունի, բայց հոտերի որոշ տեսակներ վկայում են, որ կան կոնկրետ առողջական խնդիրներ:
Օրինակ, եթե քրտինքն ունի քլորի հոտ, ապա մարդը տառապում է երիկամների հիվանդությամբ կամ երիկամային անբավարարությամբ: Դիաբետիկների մարմինը սովորաբար ունենում է «մրգային» հոտ, իսկ տրիմետիլամինուրիա կոչվող հազվադեպ գենտիկ հիվանդությամբ տառապողների մարմինը՝ ձկան հոտ:
Մարդու սեռը նույնպես նշանակություն ունի
Ժնևում անցկացված ուսումնասիրությունների արդյունում գիտնականները պարզել են, որ կանանց մարմնի հոտը հաճախ կարող է նման լինել սոխի հոտին, քանի որ օրգանիզմը քրտինքի հետ արտազատում է նաև ծծումբ, որը ռեակցիայի մեջ է մտնում դրանով սնվող բակտերիաների հետ:
Մյուս կողմից, տղամարդկանց քրտինքի մեջ շատ են լինում ճարպաթթուներ, որոնց պատճառով էլ այն ստանում է պանրի տհաճ հոտ:
Ամեն դեպքում, տհաճ հոտը կարող է առաջացնել բազում սոցիալական ու հոգեբանական խնդիրներ, քանի որ ոչ մեկն էլ չի ցանկանում, որ հանդիպումների ժամանակ մարդիկ տհաճ հոտ զգան:
Ինչպե՞ս ազատվել այս խնդրից
Ամենապարզ լուծումը հակաքրտինքային միջոցներն են, սակայն դրանք ունեն մի թերություն. այս միջոցները բարձրացնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը: Հակաքրտինքային միջոցները պարունակում են մեծ քանակությամբ այումին, որն ուղեղին հասնելու դեպքում հանգեցնում է խելագարության: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործել միայն այդ մետաղը չպարունակող հակաքրտինքային միջոցներ:
Հակաբակտերիալ օճառների օգտագործումը նույնպես լավ միտք չէ, քանի որ այդ օճառները ոչնչացնում են ոչ միայն գարշահոտ բակտերիաները, այլ նաև օգտակարները: Բացի այդ, հակաբակտերիալ օճառների մեծամասնության մեջ պարունակվող տրիկլոզանը ոչնչացնում է նաև մարդու բջիջները:
Ձեզ են ներկայացնում 5 այլընտրանքային միջոց, որոնք կօգնեն ազատվել տհաճ հոտից:
1. Վերանայել սննդակարգը
Անհրաժեշտ է խուսափել կարմիր մսի օգտագործումից, որը մարմնի տհաճ հոտի հիմնական պատճառն է: Բացի այդ, անհրաժեշտ է սահմանափակել նաև մանրաթելեր չպարունակող սննդամթերքի և հիդրոգենիզացված յուղերի օգտագործումը: Կարճ ասած՝ անհրաժեշտ է խուսափել սպիտակ ալյուրից պատրաստված և շաքար պարունակող սննդի օգտագործումից:
Անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել բուսական ծագում ունեցող սննդամթերքով (տերևավոր բանջարեղեն, կանաչեղեն, կաղամբի տեսակներ, թարմ մրգեր և այլն): Շատ օգտակար են մաղադանոսը, սուսամբարը (душица), հազրեվարդը (розмарин), համեմը և նեխուրը (сельдерей):
2. Օգտագործել կերակրի սոդա
Լոգանք ընդունելուց առաջ կարելի է յուրաքանչյուր թևատակին լցնել կես թեյի գդալ սոդա և միայն դրանից հետո լոգանք ընդունել:
3. Ավելի շատ պրոբիոտիկներ խմել
Անհրաժեշտ է հնարավորինս շատ կեֆիր, յոգուրտ և բիֆիդո-բակտերիաներ պարունաող այլ կաթնամթերք օգտագործել: Դրանք թարմացնում են շնչառությունը և նպաստում աղիների առողջությանը: Բժիշկները գիտեն, որ բերանի տհաճ հոտը ոչ միշտ է ատամների խնդիրներով պայմանավորված: Շատ ավելի հաճախ դրա պատճառ են հանդիսանում մարսողության խանգարումները:
4. Օգտագործել կոկոսյան ընկույզի յուղ
Շաբաթական երկու անգամ կարելի է մաշկին քսել կոկոսյան ընկույզի յուղ: Այն պարունակում է լաուրինաթթու, որը բնական հակաբակտերիալ միջոց է:
5. Փոխարինել հոտազերծիչ միջոցը կիտրոնի հյութով
Կարելի է կիտրոնի հյութի հարմար չափաբաժինը որոշել ինքնուրույն՝ մի քանի անգամ փորձարկելով: Կիտրոնաթթուն բարձրացնում է թթվայնությունը և դադարեցնում միկրոօրգանիզմների աճը:
Կիտրոնի հյութը շատ օգտագործելու դեպքում մաշկը կարող է կարմրել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի քիչ հյութ քսել մաշկին: Սա վտանգավոր չէ, բայց պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել միայն այն ժամանակ, երբ կարմրությունն ու այտուցվածությունը կանցնեն: