Ավստրալացի գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց, որը կարող է վերականգնել մարդու ԴՆԹ-ն: «Ծերության դեմ դեղամիջոցի» ստեղծման աշխատանքները տարել են Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները:

 

Նոր դեղամիջոցը, որը գիտնականները ստեղծել են ՆԱԴ+ (նիկոտինամիդադենինդինուկլեոտիդ) մետաբոլիտի հիման վրա, դեռ կրում է NMN անվանումը: Ուսումնասիրություններն անց են կացվել մկների վրա և արդյունքում պարզվել է, որ «ծերության դեմ դեղամիջոցը» կարող է բուժել ԴՆԹ-ն: Ընդ որում՝ այն վերականգնում ու բուժում է ԴՆԹ-ն ոչ միայն ծերացումից, այլև ռադիացիայից: Մասնագետների խոսքով՝ այս գործընթացում կարևոր դեր է կատարում հենց ՆԱԴ+-ը, քանի որ այն կա օրգանիզմի գրեթե բոլոր բջիջներում:

 

Չնայած, որ դեղամիջոցը դեռ փորձարկման փուլում է, այնուամենայնիվ այն արդեն գրավել է ՆԱՍԱ-ի գիտնականների ուշադրությունը, քանի որ այն կարող է օգտագործվել դեպի Մարս կատարվելիք թռիչքների ժամանակ:

Բանն այն է, որ անգամ կարճ ժամանակով տիեզերքում գտնվելը արագացնում է տիեզերագնացների ԴՆԹ-ների ծերացման գործընթացը, ինչը պայմանավորված է տիեզերական անբարենպաստ ճառագայթումով և այս դեղամիջոցը կօգնի խուսափել նման տհաճ խնդրից:

loading...