Բաղադրիչներ
- Սմբուկ – 1.5-2 կգ
- Լոլիկ – 5-6 հատ
- Սոխ – 300-400 գ
- Գազար – 2-3 հատ
- Քաղցր պղպեղ – 3-4 հատ
- Սխտոր – 2-3 ատամիկ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սմբուկները ծակծկել պատառաքաղով, շարել տապակի վրա և ուղարկել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մինչև փափկելը:
- Սառեցնել և հեռացնել կեղևը:
- Սոխը և պղպեղը մանր կտրատել, գազարը քերել և տապակել բուսայուղով:
- Լոլիկներից հեռացնել կեղևը:
- Սմբուկը և լոլիկը լավ մանրացնել դանակով և ավելացնել տապակվող մնացած բանջարեղենին:
- Աղ և պղպեղ ցանել: Ծածկել կափարիչով և եփել ցածր կրակի վրա՝ խառնելով մինչև պնդանալը մոտ 15-50 րոպե:
- Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել մանրացրած սխտորը:
- Խավիարը լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել, շրջել և փաթաթել մինչև առավոտ:
loading...