Բաղադրությունը

1կգ կարտոֆիլ

0.7գր տավարի աղացած միս

0.5կգ սոխ

1ճ.գդ.տոմատի մածուկ

3 նախապես խաշած ձու

10 հատ զեյթուն

աղ սև պղպեղ

մաղադանոս

1ձու

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլով պատրաստել յուղալի պյուրե:

Միսը կրակի վրա մի քիչ եփել, ավելացնել մանր կտրատած սոխ, տոմատի մածուկ, աղ, պղպեղ, կանաչի մինչև դառնա բլիթների համար խճողակի պես:

Խաշած ձուն և զեյթունի հատիկները կտրատել:

Միսը կրակի վրայից վերցնել, սառելուց հետո ավելացնել կտրատած ձուն և զեյթունը:

Ջեռոցի թավան ձեթել:

Պյուրեն բաժանել 2 մասի, մի մասը փռել թավայի մեջ, վրան ծածկել միջուկով, իսկ միջուկի վրան ծածկել նորից պյուրեով:

Պյուրեի վրա ձու քսել, դնել ջեռոցը, մինչև երեսը վարդագուն լինի:

Մատուցել լիմոնով:

Ուտեստը կտրատել տորթի պես:

 

loading...