«Էլ հոլդինգ»-ի սեփականատեր Ավետիս Խախամյանն ու նրա կինը՝ մոդել Մայա Պողոսյանը վայելում են իրենց շքեղ հանգիստը Մոնակոյում: Աշխարհը տեսնել ու բացահայտել նորովի. հենց այսպիսի մոտեցում ունեն ճանապարհորդությունների սիրահար ամուսինները: Մայան Ինստագրամի իր էջում շքեղ հանգստից պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, որոնցից դատելով՝ այս անգամ զույգը ճանապարհորդության մեկնել է առանց փոքրիկ Ալեքսանդրի: Աստղային ընտանիքի հետ հանգստանում են նաև Մայա-Ավետիս զույգի ընկերներն իրենց ընտանիքով: Խախամյանների ընտանիքը սկզբում վայելել է Մոնակոյի գեղեցկությունը, այնուհետև ուղևորվել Ֆրանսիա: Մայան անմոռանալի է համարում Փարիզը, որտեղ 10 տարի առաջ անց են կացրել իրենց մեղրամիսը: Աստղային զույգը վայելում է եվրոպական շքեղ հագիստը, ամառային եղանակը, ճաշակում է ծովամթերքներ, մեքենայով շրջում քաղաքում, այցելում տեսարժան վայրեր և այլն։