Ձմերուկն ամենևին էլ անվտանգ չէ:

Հատկապես առողջության համար վտանգավոր է արագացված տեմպերով աճեցված ձմերուկը, որին նատրիումի նիտրատ, կալցիում և կալիում են հավելում:

Մինչև երկու տարեկան երեխաների շրջանում ձմերուկը սննդային ալերգիա կարող է առաջացնել: 2-3 տարեկան երեխան պետք է ուտի ձմերուկ 80-100 գրամ, 3-6 տարեկանները` մինչև 150 գրամ:

Շաքարախտով հիվանդ մարդիկ պետք է 700-900 գրամ ձմերուկ օգտագործեն:

Ձմերուկը հակացուցված է մեզի` օրգանիզմից դուրս գալու գործառույթի առկայության, փորլուծության և խցանումների, երիկամների քարերի, երիկամների բորբոքման, ենթաստամոքսային գեղձի ծանր պաթոլոգիայի դեպքում:

Սեխը ևս պետք չէ ուտել մեծ քանակությամբ: Այն կարող է մարդու որովայնում խանգարման և ցավի պատճառ դառնալ:

Սեխն անհամատեղելի է մեծ քանակությամբ օսլա պարունակող սննդի հետ: Այն նաև խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլային ըմպելիքների, մեղրի հետ, և ուտելուց հետո սառը ջուր խմել: Սեխը հակացուցված է նաև կերակրող մայրերին:

loading...