Բաղադրիչներ
- Ալյուր – 2 ճ/գ
- Կաթ – 1 բաժակ
- Կարագ – 50 գ
- Բուսական յուղ – 1 ճ/գ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Պղպեղ՝ ըստ ճաշակի
- Քերած պանիր (կարող է լինել երկու տեսակի) – 200 գ
- Քիմիոն՝ ըստ ճաշակի
- Ռեհան՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել ալյուր: Խառնուրդը պետք է դառնա ոսկեգույն:
- Դանդաղ ավելացնել մեկ բաժակ կաթը և խառնել, հասցնել եռման, ավելացնել քերած պանիրը:
- Ավելացնել համեմունքները և բուսական յուղը:
- Սոուսը պատրաստ է: Մատուցել պաստայի հետ:
loading...