Բաղադրությունը

Խմորի համար`
200 գր կարագ կամ մարգարին

150 գր գարեջուր

400-450 գր. ալյուր

աղ

Միջուկ 1

400 գր. հավի միս (կամ այլ տեսակի միս)

150 գր. սոխ

ձեթ, աղ, պղպեղ

Միջուկ 2

3 ձու

100 գր. պանիր

կանաչ սոխ, կամ այլ կանաչիներ

աղ

Պատրաստման եղանակը

Առաջին միջուկի համար անհրաժեշտ է սոխը մանր կտրատել, ոչ շատ մանր կտրատել նաև հավի միսը, սոխը տապակել ձեթի մեջ, ավելացնել միսը և եփել այնքան մինչև տապակվի (գրեթե 20 րոպե):

Երկրորդ միջուկի համար անհրաժեշտ է ձուն կտրատել, կտրատել նաև կանաչին, իսկ պանիրը մանր քերիչով անցկացնել, այս ամենը խառնել իրար անհրաժեշտությամբ դեպքում աղ անել:

Խմորի համար անհրաժեշտ է կարագը հալեցնել գարեջրի օգնությամբ, մի քիչ աղ անել և ավելացնել ալյուրը և լավ խառնել, որից հետո խմորը բաժանել 3 գնդի:

Յուրաքանչյուր գունդ գռտնակի օգնությամբ կլոր բաց անել և դնել կաթսայի մեջ, նախապես այն ձեթով պատել: Խմորի վրա լցնել առաջին միջուկը:

Երկրորդ գունդը բացել և դնել կաթսայի մեջ ավելցնելով երկրորդ միջուկը: Երրորդ գունդը բացել և ծածկել կաթսան, ծայրերը ամրացնել, պատառաքաղի օգնությամբ ծակծկել:

Եփել 180 աստիճան ջերմաստիճանում, 40-45 րոպե:

 

loading...