Անգամ ամենախիստ դիետաների ժամանակ ցանկանում ենք որևէ համեղ և քաղցր աղանդեր ուտել, որը չի ազդի ոչ կազմվածքի, ոչ էլ քաշի վրա: Ձեզ ենք առաջարկում կաթնաշոռից պատրաստված ցածր կալորիականությամբ աղանդեր, որն ուղղակի կապշեցնի ձեզ:

Բաղադրություն

200 մլ կաթ

400 գ կաթնաշոռ

120 գ կակաո կամ շոկոլադ

Շաքարի փոխարինիչ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռը մոտ 10 րոպե հարեք բլենդերով: Ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչներն ու լավ խառնեք: Խառնուրդը դրեք սառնարանն ու թողեք սառչի:

Վայելեք համեղ և ցածր կալորիականությամբ աղանդերը:

loading...