Թեթև և պարզ մրգային աղանդեր:

Բաղադրիչներ

Հիմքի համար

  1. Թխվածքաբլիթ «Սավոյարդի» – 100 գ

Մուսի համար

  1. Դեղձ – 400 գ
  2. Կես կիտրոնի հյութ
  3. Մեղր – 1 թ/գ
  4. Սերուցք – 400 գ
  5. Կաթ – 20 գ
  6. Օսլա – 20 գ
  7. Վանիլին՝ ըստ ճաշակի
  8. Ժելատին – 10 գ
  9. Շաքարավազ – 80 գ

Զարդարելու համար

  1. Դեղձի ժելե – 1 հատ
  2. Դեղձ – 3 հատ
  3. Ազնվամորի

Պատրաստման եղանակը

  1. Պատրաստել դեղձի պյուրե: Հաստ հատակով կաթսայի մեջ կտրատել 400 գ դեղձ, ավելացնել կետրոնի հյութը, մեղրը: Կաթսան դնել կրակի վրա, հասցնել մինչև եռման աստիճանի:
  2. Հարել ձեռքի բլենդերով: Մի թեթև եփել զանգվածը (մոտ 5-7 րոպե եփել ցածր կրակի վրա, առանց կափարիչի):
  3. Անցկացնել մանր մաղով, թողնել, որ լրիվ սառչի:
  4. Պատրաստել եփովի կրեմ: Կաթը, շաքարավազը, վանիլինը, օսլան լցնել կաթսայի մեջ, լավ խառնել և դնել կրակի վրա: Եփել այնքան՝ մինչև պնդանա: Սառեցնել:
  5. Սերուցքը հարել՝ մինչև էականորեն պնդանալը:
  6. Հետո մաս-մաս ավելացնել եփովի կրեմը, շարունակել հարել:
  7. Ավելացնել դեղձի պյուրեն, հարել: Ժելատինը նախօրոք թրջել 80 մլ ջրի մեջ և թողնել 10 րոպե: Հետո տաքացնել մինչև ժելատինի հալչելը: Սառեցնել, Ժելատինը լցնել զանգվածի մեջ, նորից մի փոքր հարել:
  8. Հավաքել տորթը: Սավոյարդին շարել կաղապարի մեջ: Սավոյարդիների վրա լցնել զանգվածը, դնել սառնարան:
  9. Սառչելուց հետո վրան շարել շերտատած դեղձը և ազնվամորին:
  10. Պատրաստել դեղձի ժելեն, լցնել տորթի վրա և մոտ 3-4 ժամ դնել սառնարանի մեջ՝ մինչև լրիվ սառչելը:
loading...