Էկզեման տհաճ երևույթ է, որի պատճառով տառապում են շատերը: Էկզեման կարող է մի քանի առողջական խնդիրների պատճառ լինել, որոնք գրգռում են մաշկն ու բորբոքումներ առաջացնում:

Ատոպիկ էզկեման էկզեմայի  ամենատարածված տեսակն է: Բոլոր նրանք, ովքեր երբևէ այս խնդրի առաջ են կանգնել, մաշկի բորբոքվածություն և գրգռվածություն են ունեցել՝ ուղեկցված կարմիր ցանով մարմնի այնպիսի մասերում, ինչպիսիք են՝ դեմքը, ծնկների ներսի հատվածը, ձեռքերը, ամենածանր դեպքերում կարող է նաև ամբողջ մարմինը լինել:

Դեղատներում բազմաթիվ քսուքսներ կան, որոնք ստեղծված են մաշկի վիճակը լավացնելու համար, այնուամենայնիվ, այս միջոցները մի քանի կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ: Այս քսուքներն օգտագործելու փոխարեն՝

healthandhealthyliving.com-ը խորհուրդ  է տալիս օգտագործել բնական խնձորի քացախ:

Պարզ է, բայց չափազանց արդյունավետ: Այս բաղադիչն իրոք օգնում է և հանգստացնում է քորը:

Կարող եք այն համադրել մի քանի այլ բաղադրիչների հետ:

Քացախի օգտակար հատկանիշների մասին, թերևս, շատերը գիտեն:

Ըստ աղբյուրի ` այն ունի հակասնկային ազդեցություն:  Խնձորի քացախն ունի հզոր հակաբակտերիալ և հակասնկային հատկանիշներ, ահա թե ինչու է այն հրաշալի կերպով սպանում այն բակտերիաները, որոնք էկզեմա են առաջացնում: Քացախի կանոնավոր օգտագործումն ազդում է բակտերիաների աճի վրա:

Վերարտադրում է բջիջները. խնձորի քացախի մեջ մտնող բետա-կարոտինը խթանում է բջիջների վերարտադրությունը:

Խնձորի քացախը հարուստ է կալիումով, ինչը հրաշալի է, երբ խոսք է գնում ալերգիկ նախանշանների մասին: Կալիումը  կարգավորում է մաշկի նորմալ pH մակարդակը:

Մանրաթելերի աղբյուր է. խնձորի քացախը ոչ միայն վիտամինների և հանքանյութերի աղբյուր է, այն նաև մանրաթելերի անսպառ աղբյուր է: Մարդու օրգանիզմին անհրաժեշտ են մանրաթելերը՝ տոքսիններից ազատվելու համար:

Խթանում է իմունիտետը.  թույլ իմունիտետն էկզեմայի առաջացման պատճառներից մեկն է: Խնձորի քացախը հարուստ է հանքային աղերով, ացեթիկ թթուներով, վիտամին B1-ով, ռիբոֆլավոնոիդներով և մի շարք հանքանյութերով: Այս բոլոր բաղադրիչները լավացնում են իմունային համակարգը:

Հանգստացնում է քորը. խնձորի քացախը մաշկի հրաշալի օգնական է:

Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը կօգնի բուժել էկզեման

Բաղադրություն

  • 2ճ/գ խնձորի քացախ
  • 2ճ/գ ջուր
  • 2-3 կտոր բամբակ

Բաղադրիչները տարայի մեջ լավ խառնեք: Բամբակը թրջեք լուծույթի մեջ և քսեք մաշկի վնասված հատվածներին:

Կրկնեք պրոցեդուրան այնքան, մինչև փոփոխություն նկատեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Հ.Գ. Մեր կողմից խորհուրդ ենք տալիս բաղադրատոմսն օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:

loading...