Վիտամին C-ն ամենահզոր հակաօքսիդանտն է, որն ամրացնում է մարդու օրգանիզմի դիմադրողականությունը՝  վիրուսների և բակտերիալ ինֆեկցիաների դեմ, այն հրաշալի գործում է ալերգիաների դեպքում, շնչառական և այլ հիվանդությունների ժամանակ:

Այս վիտամինը մեծ դեր է կատարում կալոգենի ստեղծման համար, պրոտեին, որը շատ կարևոր է հյուսվածքների, արյան անոթների, ոսկորների և ատամների վերականգնման, ինչպես նաև՝ մաշկի առողջության համար:

Վիտամին C-ի աղբյուրը շատ կարևոր է

Պետք է նշել, որ վիտամին C-ն, որը կարող եք բնական ճանապարհով ստանալ, նույնը չէ, ինչ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի արհեստական տարբերակը:

Բնական վիտամին C-ի բաղադրություն

Վիտամին C պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն ցիտրուսային մրգեր՝ կիտրոն, նարինջ, թուրինջ, լայմ, մանդարին:

Մրգերն ուտելուց հետո լվացեք և կտրատեք կեղևը, դրեք մաքուր կտորի վրա և թողեք մի քանի օր մնա սենյակային ջերմաստիճանում, մինչև չորանա: Ապա չորացրած կեղևը լցրեք բլենդերի մեջ և խառնեք՝ մինչև փոշի դառնալը:

Ցիտրուսի փոշին պահեք փակ տարայում, որպեսզի նրան թթվածին չկպչի:

Օգտագործումը

Կարևոր է ոչ թե՝ քանի գրամ վիտամին C եք օգտագործում, այլ՝ թե որքան է օրգանիզմը յուրացնում: Ցիտրուսային մրգի կեղևը պարունակում է քիչ քանակությամբ վիտամին C: 100գ կեղևը պարունակում է 130գ վիտամին C: Միրգը պարունակում է ավելի քիչ՝ 71 մգ: Դրան գումարած՝ կեղևը պարունակում է էնզիմներ և ֆիտոսննդարար տարրեր: Օրական առնվազն 1ճ/գ չափով կեղևի փոշին ավելացրեք աղցաններին, ապուրներին, հյութերին:

loading...