Անցած տարի Farbes-ի ռուսաստանյան խմբագրությունը Սերգեյ Գալիցկուն ներառեց հարյուրամյակի ամենաազդեցիկ ռուսների ցուցակում` F28: Եվ դա անհիմն չէ: Գալիցկին self-made բիզնեսի ամենացայտուն օրինակն է. չի մասնակցել 90-ականների սեփականաշնորհմանը, բայց զրոյից խոշոր ընկերություն է ստեղծել: 1998 թ. Կրասնոդարում բաց է արել խանութ, որը աճեց և դարձավ «Магнит», որն իր հերթին դարձավ հսկայական երկրի ամենատարածված խանութների ցանցը: 2015 թ.-ից «Магнит»-ը, ըստ Forbes-ի, համարվում է աշխարհի ամենաինովացիոն ընկերություններից մեկը:

Ստորև, հայտնի գործարարի բիզնես կանոնները:

Ավելի լավ է խանութը լինի կեղտոտ, բայց լիքը դարակներով:

Ֆրիդմանը մեզ մոտ սահմանել է ձախողակների բարդույթը:

Համարվում է, որ Ռուսաստանում հաջողության կարելի է հասնել միայն անդրկուլիսյան խաղերի միջոցով:

Մարդիկ չեն սովորել, որ գոյություն ունի բիզնեսը:

Բիզնեսում կարելի է և պետք է ասել այն, ինչ մտածում ես:

Թոփ մենեջերների կողմից թիմի հաճախակի փոփոխությունը՝ մեծ խնդիր է:

Ես հերոս չեմ, և եթե փայտով գլխիս խփեն, ապա կասեմ. «հե՜յ, տղերք, ցավում է»:

Ես թույլ եմ տալիս, որ իմ կառավարիչները սխալվեն:

Սովորական ընտանիքից եմ. բանակից հետո մեկ տարի բեռնակրություն եմ արել, ուսանող եմ եղել, աղքատ եմ եղել: Իսկ երբ «Магнит» էինք ստեղծում, շատ լավ հասկանում էի սովորական մարդկանց:

Ես հանկարծակի եմ սկսել անել այն, ինչը հետո ավելի պետք եղավ:

Նոր ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ վերջին 20 տարին հանգստյան օրերին տանը չեմ նախաճաշել:

Ես վաստակում եմ, որ ծախսեմ:

Փոխել աշխարհը. իմը չէ, դա Բեթմենի գործն է:

Շնորհակալ եմ Աստծուց, չնայած չեմ հավատում…

Անձնական փողը չի կարելի ոչ մեկին տալ:

Կարևորը, ներդրում չանել մի տեղ, որը բոլորը տեսնում են:

Ընդհանրապես, մարդկանց դերը բիզնեսում չափազանցված է:

Բիզնեսում ժառանգորդի հարց գոյություն չունի:

Բիզնեսում ամեն բան հնարավոր է:

Կծիծաղեք, բայց ես աշխատում եմ լինել ազնիվ:

Անընդհատ խաղանենգ լինելը պարտադիր պայման չէ:

Ես ոչ մի պահանջ չունեմ այս պետությունից:

Ես բիզնեսմեն ծնվել եմ:

Պետք է լինել հանգիստ և համբերատար:

Օգտագործվել են Forbes, «Сноб», «Ведомости», «Коммерсант», Sports.ru պարբերականների հրապարակումները:

loading...