Անհրաժեշտ բաղադրիչները

 սունկ 500 գրամ

 սոխ 2 գլուխ

 գազար 1 հատ

 ձեթ 1 ճաշի գդալ

 հնդկաձավար 250 գրամ

 աղ

 սև պղպեղ

Ինչպես պատրաստել

Հնդկաձավարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք եռացրած ջուր և դնում կրակի վրա։ Թույլ կրակի վրա 20 րոպե եփում ենք (փաթեթով հնդկաձավարների դեպքում. լցնում ենք եռման ջրի մեջ և նույն եղանակով եփում)։

Սոխն ու գազարը մաքրում ենք։

Գազարը անցկացնում ենք քերիչով, իսկ սոխը ձողաձև կտրատում ենք։

Սոխը 1 րոպե ձիթայուղի մեջ տապակում ենք, ավելացնում ենք գազարը և ևս 2-3 րոպե տապակում։

Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։

Սունկն ավելացնում ենք բանջարեղենին և միջին ուժեղության կրակի վրա մոտ 5 րոպե տապակում` ժամանակ առ ժամանակ խառնելով։

Պատրաստի հնդկաձավարը լցնում ենք ափսեի մեջ, ավելացնում ենք սնկով ու բանջարեղենով զանգվածը, աղ ու պղպեղ անում և լոռամրգիով ձևավորում ենք։

loading...