Հենց այսպես է նորվեգերենից թարգմանվում Verdens beste kake-ի անվանումը:
Բաղադրիչներ
Խմոր
Փափուկ կարագ – 100 գ
Շաքարավազ – 100 գ
Ձվի դեղնուց – 4 հատ
Կաթ – 3 ճ/գ
Ալյուր – 100 գ
Փխրեցուցիչ – 2 թ/գ
Վանիլին – 1 թ/գ
Մերենգա
Ձվի սպիտակուց – 4 հատ
Շաքարավազ – 200 գ
Նուշ – 150 գ
Կրեմ
Սերուցք – 300 գ
Վանիլին կամ ռոմի բուրավետիչ
Պատրաստման եղանակը
Թասի մեջ հերթականությամբ լցնել կարագը և շաքարավազը, հետո ավելացնել կաթը և դեղնուցները, իսկ վերջում՝ ալյուրը, փխրեցուցիչը և վանիլինը: Լավ հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
Զանգվածը բարակ շերտով տարածել յուղաթղթի վրա և տեղավորել տապակի մեջ:
Լավ հարել սպիտակուցները և շաքարավազը՝ մինչև շատ պինդ մերենգա ստանալը:
Մերենգան տարածել խմորի շերտի վրա և վրան նուշ շաղ տալ: 15-20 րոպե դնել թխվելու 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Մերենգան պետք է լավ բարձրանա: Մինչ այդ պատրաստել կրեմը:
Սերուցքը հարել վանիլինի հետ:
Տորթը կիսել 2 հավասար մասերի և կաղապարի մեջ դնել առաջին շերտը: Վրան կրեմ քսել և ծածկել 2-րդ շերտով: