Գաղտնիքներ ունեն բոլորը, բայց բոլորը չէ, որ պատրաստ են դրանք կիսել ուրիշների հետ: Անգամ գտնվելով մահվան մահճում՝ շատ հայտնի անձինք չհամարձակվեցին կամ չուզեցին աշխարհին տեղեկացնել այն, ինչ իրենք գիտեին արդեն իրենց կենդանության օրոք:

Կյանքի, տիեզերքի ու մնացած ամեն ինչի մասին գլխավոր հարցը

Դուգլաս Ադամսի հեղինակած «Ավտոստոպով՝ տիեզերքում» հայտնի եռագրության մեջ կյանքի, տիեզերքի ու մնացած ամեն ինչի մասին հարցին տրվել է «42» պատասխանը, սակայն Ադամսն այդպես էլ հասարակությանը չպատմեց, թե ինչու հենց 42: Ասում են, թե միայն հեղինակի մտերիմ ընկեր Սթիվեն Ֆրայը գիտի դրա գաղտնազերծումը, սակայն վերջինս, ելնելով իր ընկերոջ նկատմամբ ունեցած հարգանքից, հրաժարվում է ինֆորմացիա տալ այդ մասին: Կա այնպիսի ենթադրություն, որ հեղինակը պարզապես որոշել է կատակել ու գրել է առաջին բանը, ինչ եկել է մտքին: Ամեն դեպքում, թե ինչ է եղել իրականում, մենք չենք իմանա:

Էյնշտեյնի վերջին բառերը

Մահից առաջ Ալբերտ Էյնշտեյնն ինչ-որ բան է ասել բուժքրոջը, բայց դա նա ասել է գերմաներենով, և բուժքույրը պարզապես չի հասկացել նրան: Շատերը մինչ այժմ վիճում են այդ բառերի բովանդակության հարցի շուրջ: Տարբերակներից մեկը հետևյալն է. «Իմ խնդիրն այստեղ կատարված է»:

Ձգողականության արվեստը

Էդվարդ Լինդսկալնինը լատիշ ներգաղթյալ է, որն ինչ-ինչ եղանակով միայնակ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հոմսթեդ քաղաքում հսկայական քարաբեկորներով կառուցել է մի ամբողջ ամրոց: Մինչև այժմ էլ անհասկանալի է, թե ինչպես է 160 սմ հասակ ու 50 կգ քաշ ունեցող այս մարդը կարողացել տեղափոխել մինչև 30 տոննա քաշ ունեցող քարեր: Ինքը՝ Լինդսկալնինը, իր կյանքի ընթացքում այդպես էլ չբացահայտեց գաղտնիքը, բայց ասում էր, որ ինքը գտել է եգիպտական բուրգերի շինարարների գաղտնիքը: Արդեն նրա մահից հետո Լինդսկալնինի կառույցն անվանեցին Մարջանե ամրոց, և երբ 1986թ. ինը տոննանոց քարե դուռը կոտրվեց, ինժեներները ստիպված եղան ներգրավել հսկա վերամբարձ կռունկ, որպեսզի կարողանան տեղաշարժել այն: Գիտնականները համարում են, որ Լինդսկալնինը հասկացել է ձգողականության բնույթը և քարերը տեղաշարժելու համար օգտագործել ինչ-որ սարք:

Գարրի Գուդինիի գաղտնիքը

Մեծագույն աճպարար Գարրի Գուդինին մահից առաջ չհրկիզվող պահարանի մեջ դրեց ու պահեց մի ծրար, ուր, նրա խոսքերով, գրված էին նրա լավագույն հնարքների գաղտնիքները: Իր կտակի մեջ նա պահանջեց այն բացել միայն իր մահից 100 տարի անց: 1974 թ. ապրիլի 6-ին, երբ այդ ժամկետը լրացավ, նոտարիական ընկերությունը հրապարակայնորեն բացեց պահարանը, սակայն պարզվեց, որ այն դատարկ է: Ասում են, թե դա պարոն Գուդինիի վերջին ֆոկուսն էր, իսկ իր հնարքների գաղտնիքները նա իր հետ տարել է այն աշխարհ:

Իվան Ահեղի գրադարանը կամ հանրահայտ Լիբերիան

Իվան Ահեղի գրադարանը գրքերի ու փաստաթղթերի լեգենդար, շատ հարուստ հավաքածու է, որի վերջին տերն Իվան 4-րդ Ահեղ արքան է եղել: Գրադարանում պահվել են գիտական տրակտատներ, տարբեր ժողովուրդների հնագույն դասական հեղինակների ու փիլիսոփաների աշխատանքներ: Հավաքածուն այնքան արժեքավոր էր, որ արքան հրամայել է թաքցնել Լիբերիան, իսկ նրա տեղակայումը հայտնի էր միայն վստահելի անձանց շատ նեղ շրջանակի: Ենթադրվում էր, որ գրադարանի գաղտնիքը կփոխանցվի սերնդեսերունդ, սակայն Իվան Ահեղի մահվան հետ գրադարանի տեղակայման մասին ողջ ինֆորմացիան անհետացավ:

Չորրորդ կարդինալը

Հռոմի պապերն իրավունք ունեն կարդինալներ նշանակել գաղտնի: Իր պապության 27 տարիների ընթացքում Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը գաղտնի 4 կարդինալ է նշանակել: Առաջինն արքեպիսկոպոս Գուն Պինմեյն էր, ով 30 տարի անցկացրեց չինական բանտում: Պապը նրան կարդինալ էր դարձրել 1979թ., իսկ այդ մասին պատմել էր 1991թ.: Ավելի ուշ հասարակությանը հայտնվեցին ևս 2 գաղտնի կարդինալների անուններ, սակայն 4-րդ-ի անունն այդպես էլ գաղտնի մնաց: Այդ անունը Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը չհրապարակեց ոչ իր կյանքի ընթացքում, ոչ էլ՝ կտակում: Դա նշանակում է, որ ինչ-որ տեղ ապրում է կարդինալ, ով ինքն էլ չգիտի, որ կարդինալ է:

Բեթհովենի սիրային նամակը

Բեթհովենի մահվանից հետո նրա անձնական նամակագրության մեջ չուղարկված սիրային նամակ գտան: Ծրարի վրա և նամակի մեջ անուններ չկային: Այդ պատճառով էլ ճշմարտությունն այն մասին, թե ում էր հասցեագրված նամակը, գիտեր միայն ինքը՝ մեծ կոմպոզիտորը:

Մարդ-խցանը

Անջելո Ֆատիկոնին մարդ է, ով մինչ այժմ էլ հանելուկ է մնում գիտնականների համար: Ծնվել է 1859թ. և դեռևս մանկության տարիներին իր մեջ հայտնաբերել ջրում չխեղդվելու ունակություն: Մի անգամ Հարվարդի համալսարանի գիտնականները կատարել են նրա ունակությունների հետազոտություն և Ֆատիկոնիի վրա կապելով 9 կգ բեռ՝ նետել լողավազանի մեջ:Սակայն նա այդ վիճակում լողաց 15 ժամ: Նա լողացել է նաև շատ այլ տարբեր բեռներով բեռնավորված: Գիտնականները Ֆատիկոնեին կնքեցին Մարդ-խցան անվամբ: Նա մահացավ 1931թ.՝այդպես էլ չպատմելով իր զարմանալի ունակության գաղտնիքի մասին:

loading...