Հումուսն ուտեստ է, որի գլխավոր բաղադրիչը սիսեռի պյուրեն է: Հումուսն ամենաշատը հայտնի է Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Եվրոպայի երկրներում: Այն Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսի խոհանոցի անփոխարինելի ուտեստների շարքում է:
Հրեական հումուսի բաղադրությունը
Բաղադրիչներ
Սիսեռ – 200 գ
Աղացած քունջութ – 2 ճ/գ
Կիտրոն – 1/2 հատ
Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
Սխտոր – 2 պճեղ
Զիրա – 1/4 թ/գ
Գինձ – 1/4 թ/գ
Կարմիր պղպեղ – 1/4 թ/գ
Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սիսեռի վրա սառը ջուր լցնել, թողնել մի քանի ժամ (կարելի է՝ ամբողջ գիշեր):
Եփել սիսեռը մոտ 1 ժամ: Առանձնացնել սիսեռի արգանակը, թողնել մի կողմում, այն հետո պետք է գալու:
Սիսեռն աղալ մսաղացով կամ հարել բլենդերով:
Լավ ճզմել սխտորը, հետո պատրաստել քունջութի մածուկը՝ թահինը: Հարել այն բլենդերով՝ ձիթապտղի յուղի հետ:
Սիսեռի պյուրեն, թահինը, աղը, կիտրոնի հյութը, սխտորը և համեմունքները լավ խառնել: Հումուսը պատրաստ է: