Բանջարեղենով իտալական աղցան


Դիտումներ ` 289

Բանջարեղենով իտալական աղցան

Բաղադրիչներ

500 գր հաց/իտալական բագետ

150 գր լոլիկ

150 գր սոխ

130 գր վարունգ

80 գր ռեհան

60 մլ ձիթապտղի յուղ

1-2 հատ ուրցի տերև

2 ճաշի գդալ քացախ

2 պճեղ սխտոր

Պատրաստման եղանակը

Սխտորը քերել:

Հացը մանր կտրատել, ջեռոցում մի փոքր չորացնել:

Մեծ շերտերով կտրատել վարունգն ու լոլիկը, խառնել հացի հետ:

Սոխը կտրատել շրջանակներով, ավելացնել աղցանին ռեհանի և ուրցի հետ:

Ավելացնել քացախ և ձիթապտղի յուղ, խառնել և մատուցել:

Աղցանին կարելի է ավելացնել խոզապուխտ կամ երշիկ ըստ ճաշակի:

 

 
loading...
Փակել