Բաղադրիչները

հավ ամբողջական – 700 գր

բրինձ – 600 գր (Արբորիո)

միդիա – 500 գր

կաղամար – 400 գր

ծովախեցգետին – 300 գր

սոխ – 1 գլուխ

տաքդեղ – 2 հատ

լոլիկ – 2 հատ

սխտոր – 4 պճեղ

ոլոռ – 350 գր

արգանակ հավի մսի – 700 գր

քրքում – 1 թ/գդ

ջուր – 50 մլ

ձիթայուղ – ըստ ճաշակի

աղ – ըստ ճաշակի

պղպեղ սև – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները եփել ու լցնել առանձին ամանների մեջ։ Քրքումի վրա եռացրած ջուր լցնել։
Գրիլը միացնել, և վերևամասում մեծ թավա դնել։ Թավան տաքանալուց անմիջապես հետո ավելացնել սոխը, սխտորը և տապակել մինչև փափկեն։ Ավելացնել կտրատած հավի միսը և բոլոր կողմերից կարմրացնել։

Ավելացնել քաղցր տաքդեղն ու լոլիկները։ Այդ ամենը 2-3 րոպե տապակել։ Ավելացնել լվացած բրինձը և տապակել մինչև այն թափանցիկ դառնա։ Լցնել արգանակն ու հասցնել եռման աստիճանի։

Թավայի պարունակությունը խառնել, ավելացնել ծովամթերքները, ոլոռը և մնացած արգանակն ու քրքումը (ջրի հետ միասին, որում քրքումը թրջել ենք)։ Աղ ու սև պղպեղ ավելացնել և լավ խառնել։ Շատ խառնել չի կարելի։

Սպասել այնքան, մինչև ջուրը գոլորշիանա։ Այնուհետև կրակի վրայից վերցնել, մոտ 10 րոպե հանգիստ թողնել և մատուցել։

Բարի ախորժակ։

loading...