Անհրաժեշտ բաղադրիչներ
սոխ 2 գլուխ
գազար 1 հատ
բրինձ 100 գրամ
շամպինիոն 150 գրամ
ձեթ 2 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
կանաչի
Պատրաստման եղանակը
Սոխը մաքրել, եփել 20 րոպե, թողել սառչի:
Բրինձն աղաջրում եփել:
Սունկը մանրացնել, գազարը քերել:
Սունկը գազարի հետ տապակել բուսայուղով, խառնել բրինձը, համեմել:
Սոխի վերին մասը կտրել, միջին մասը հանել, պատրաստել թասիկներ:
Սունկով լցոնը տեղադրել սոխի թասիկների մեջ:
Եփել մոտ 10-15 րոպե 200 աստիճանի ջեռոցի մեջ:
Զարդարել, մատուցել:
loading...