Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում

Կալորիականություն – 776 կկալ

Սպիտակուցներ – 11.2 գ

Ճարպեր – 36.6 գ

Ածխաջրեր – 101.6 գ

Բաղադրիչներ

  1. Կարագ – 300 գ
  2. Շաքարավազ – 1/2 բաժակ
  3. Ալյուր – 4 բաժակ
  4. Թթվասեր – 5 ճ/գ
  5. Սոդա – 1/2 թ/գ
  6. Եփած խտացրած կաթ – 1 բանկա

Պատրաստման եղանակը

  1. Հալեցնել կարագը (200 գ) և խառնել շաքարավազի հետ: Այս խառնուրդի մեջ ավելացնել թթվասերը: Լավ խառնել, ավելացնել սոդան և ալյուրը:
  2. Երբ խմորը պատրաստ լինի, անցկացնել մսաղացով և տեղավորել տապակի վրա՝ նախապես պատած թխելու համար նախատեսված թղթով:
  3. Թխել մինչև ոսկեգույն դառնալը՝ նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
  4. Մինչև թխվելը կարելի է պատրաստել կրեմը. մնացած կարագը (100 գ) հարել 1 բանկա խտացրած կաթի հետ:
  5. Խմորը պատրաստ լինելուց հետո անհրաժեշտ է այն լցնել մեծ ափսեի մեջ և ձեռքով լավ մանրացնել: Լցնել կրեմը և ձեռքերով նորից լավ խառնել:
  6. Տորթի համար պատրաստել ափսեն: Տորթը հավաքել ձեռքերով՝ լավ սեղմելով և մրջնի բույնի տեսք տալով:
loading...