Life.panorama.am-ը երգչուհի Աստղիկ Սաֆարյանից հետաքրքրվել է, թե ինչպես է պատրաստվում անցկացնել ամառային հանգիստն ու առհասարակ ինչ նախընտրություններ ունի հանգստի հետ կապված:
«Ամառային հանգիստս կազմակերպելու համար նախ կվերադառնամ Բարսելոնա,քա նի որ հոգուս հանգստությունը վերջին 7-8 տարիներին արդեն այնտեղ եմ գտնում։ Այնտեղից արդեն ըստ տրամադրության կհասկանամ՝ ուրիշ որտե՞ղ կարելի է ճամփորդել»,- նշեց Աստղիկը։
Հետաքրքրվելով, թե երգչուհին ինչպիսի հանգստի սիրահար է, պատասխանեց.
«Ամեն վայր, ամեն քաղաք և ամեն քաղաքում տիրող ներքին մթնոլորտները տարբերեն և դա է ինձ ուղղորդում տվյալ քաղաքը ակտիվ, թե պասիվ կերպով ուսումնասիրել։ Բայց առհասարակ սիրում եմ ուսումնասիրել ամեն քաղաք և յուրաքանչյուր քաղաքակրթությունից նոր բաներ սովորել, իսկ դա պահանջում է ակտիվ գործունեություն, քանի որ ,եթե մեկնես քեզ համար մի նոր վայր և ամբողջ օրդ անցկացնես պասիվ և միայն հյուրանոցում, բնական է, որ ոչինչ չես սովորի և չես իմանա տվյալ քաղաքի մասին. պետք է վեր կենաս, դուրս գաս քո «կոմֆորտզոնա»-ից և ուսումնասիրես, որպեսզի նոր բաներ սովորես և ճիշտ տպավորություն ստեղծես տվյալ քաղաքի վերաբերյալ։ Ես ավելի շատ նման՝ ակտիվ հանգստի կողմնակից եմ, երբ հագեցած օրվա վերջում կարող ես պարզապես վայելել արդեն պասիվ հանգիստդ»։
Աստղիկը խոստովանեց՝ երբեմն հանգստի ընթացքում կարող է անջատել հեռախոսն ու կտրվել վիրտուալ աշխարհից, բայց դա երկար տևել չի կարողանա:
«Երբեմն անջատում եմ հեռախոսս ու կտրվում ամեն ինչց, բայց չենք կարող հերքել, որ մերօրյա կյանքում հեռախոսն արդեն հագուստ կրելու նման մի պարտադիր գործոն է դարձել, և դրանից չենք կարող խուսափել կամ հրաժարվել։ Այնպես որ, առանց դրա, թե դրա առկայությամբ, լիարժեք հանգիստ կարող ես ունենալ, եթե միտքդ հանգիստ եղավ»,- հավելեց նա։