Եթե քնի հետ կապված խնդիրներ ունեք, և այլևս ոչ մի հանգստացնող դեղահաբ չի օգնում այս հարցում, ապա ժամանակն  է անցնել բնական միջոցների, որոնք ավելի անվնաս են, հաճախ` ավելի արդյունավետ են, քան դեղամիջոցները:  justhealthylifestyle կայքը ներկայացնում է բանանի և դարչինի բաղադրատոմս, որը կհանգստացնի նյարդերն ու կօգնի հանգիստ քնել գիշերը: Քնած ժամանակ ձեր օրգանիզմն աշխատում է ուղեղի բջիջներն առողջ պահելու համար: Երեխաների և դեռահասների համար առողջ քունը շատ կարևոր է ֆիզիկական զարգացման և առողջության համար:

Քնի պակասը կարող է քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Ավելին, սա կարող է ազդել մտածելու, կենտրոնանալու, ռեակցիայի, աշխատելու, սովորելու և սոցիալական կյանքի վրա:

Այնպես որ, այս ամենն իմանալով՝ կարևոր է անցնել բնական միջոցների, որոնք կօգնեն խուսափել այս բոլոր առողջական խնդիրներից:

Ինչո՞ւ բանան

Բանանը հրաշալի պայքարում է անքնության դեմ, քանի որ պարունակում է տրիպտոֆան կոչվող ամինաթթուն, որն օգնում է բարձրացնել սերոտոնինի մակարդակը: Սերոտոնինն ուղեղի կարևոր քիմիական տարրերից մեկն է, ոը կարգավորում է քունը:

Սա նաև կարևոր դեր է խաղում ախորժակը կարգավորելու գործում և լավացնում է տրամադրությունը: Այնպիսի հանքանյութերը, ինչպիսիք են երկաթը, կալցիումը և կալիումը, որոնք առկա են բանանի բաղադրության մեջ, կարգավորում են քնի որակը:

Ինչո՞ւ դարչին

Այս համեմունքը մի քանի առողջարար եթերային յուղեր ունի: Դարչինը նաև պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, նիացին, պիրիդոքսին և պանտոտենիկ թթու:  Դարչինն նաև օգնում է մարսողությանն ու արյան շրջանառությանը:

Բանանի և դարչինի հյութի բաղադրատոմս

  • 1 բանան
  • 1 լ ջուր
  • Մեկ թ/գ դարչին

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացրեք: Ապա կտրատեք բանանի ծայրերն ու տեղադրեք եռացրած ջրի մեջ: թողեք եփվի 10 րոպե: Հյութը քամեք, ավելացրեք մի փոքր դարչին, և հյութը պատրաստ է: Այս սմուզին պետք է խմել քնելուց 1 ժամ առաջ:

Այս բաղադրատոմսի օրիգինալ տարբերակում բանանը չպետք է կեղևազատել: Սակայն, քանի որ կեղևը կարող է բազմաթիվ մանրէներ կրել իր վրա, ցանկալի է բանանը կեղևազատել:

loading...