Հիպոթիրեոզը վահանագեղձի հիվանդություններից է, որն առաջանում է գեղձի թերֆունկցիայի հետևանքով: Ռուսական բժշկությունն առաջարկում է պարզ, բայց շատ արդյունավետ բաղադրատոմս բոլոր նրանց համար, ովքեր տառապում են այս խնդրով: Բաղադրատոմսը բաղկացած է 2 բաղադրիչներից, որոնք կարող եք հեշտությամբ ձեռք բերել:

Բաղադրություն

  • 15 հատ սոճու կոներ
  • 50մլ օղի

Պատրաստման եղանակը

Կոները մանրացրեք այնքան՝ մինչև փոշիանման զանգված ստանաք, լցրեք ապակե տարայի մեջ, վրան օղի լցրեք, տարան ծածկեք և թողեք խառնուրդը թրմվի 10 օր: Այնուհետև խառնուրդը քամեք:

Օգտագործման եղանակը

Օրական 3 անգամ ընդունեք դեղամիջոցից 5 կաթիլ՝ 3 շաբաթ շարունակ:

Ինչպե՞ս են ազդում կոներն առողջության վրա:

Սոճին օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ՝ բուժելու ռևմատիզմը, մաքրելու շնչուղիները, ինչպես նաև բուժելու հազը, թոքերի հիվանդությունները:

Սոճին ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Սոճու կոները կարող եք օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, սակայն լավագույն արդյունքի համար հարկավոր է գարնանն օգտագործել:

Պետք է միշտ սոճու երիտասարդ կոներ ընտրել, 3-5 սմ-անոց, քանի որ ժամանակի ընթացքում կոնը կորցնում է իր օգտակար հատկանիշները: Երիտասարդ կոները հարուստ են վիտամին C-ով,  հակաօքսիդանտներով և բազմաթիվ եթերային յուղերով:

loading...