Ներկայացնում ենք «Փարիզյան կոկտեյլ» տորթի պատրաստման եղանակը:
Տորթ «Փարիզյան կոկտեյլ»
Բաղադրիչներ խմորի համար
Մեղր – 3 ճ/գ
Շաքարավազ – 150 գ
Գոլ ջուր – 180 մլ
Բուսայուղ – 3 ճ/գ
Ալյուր – 500 գ
Սոդա – 1 թ/գ
Բաղադրիչներ կրեմի համար
Կարագ – 250 գ
Կաթ – 600 մլ
Ձու – 3 հատ
Ալյուր – 1 ճ/գ
Շաքարավազ – 1 բաժակ
Վանիլին
Նուշ մանրացրած – 100 գ
Պատրաստման եղանակը
Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան:
Շերտերի համար խառնել մեղրը, շաքարավազը, բուսայուղը, ջուրը և դնել կրակի վրա: Երբ խառնուրդը եռա, վերցնել կրակից և ավելացնել ալյուրը սոդայի հետ: Լավ հունցել ստացված խմորը և բաժանել այն 6-7 մասի:
Բարակ գրտնակել շերտերը և թխել 180 աստիճան ջեռոցում՝ մինչև ոսկեգույն դառնալը: Շերտերը կարող են լինել կլոր կամ քառակուսի:
Հիմա ժամանակն է կրեմը պատրաստելու համար. հարել ձվերը շաքարավազի հետ, խառնել ալյուրին: Լցնել սառը կաթը և դնել կրակին, անընդհատ խառնել՝ մինչև զանգվածի պնդանալը: Վերցնելով կրակից՝ սառեցնել և ավելացնել ընկույզը և վանիլինը: Երբ կրեմը գրեթե սառչի, ավելացնել կարագը և հարել հարիչով:
Ավելի լավ է կրեմը տաք վիճակում քսել շերտերին: Թողնել, որ տորթը հանգստանա և ներծծվի կրեմով: Մատուցել: