Հավի ձուն շատ օգտակար և ունիվերսալ մթերք է։ Marketium.ru կայքը գրում է, որ այն կարելի է օգտագործել առանձին և մի շարք ճաշատեսակների մեջ։ Միևնույն ժամանակ, ըստ կայքի՝ ձու եփելը բավական ջանքեր է պահանջում։ Եթե որոշել եք միանգամից շատ ձու եփել, ստիպված կլինեք ամենամեծ տարաներից մեկն ընտրել, սպասել, մինչև ջուրը եռա, դրա մի մասը թափել, որպեսզի չթափվի։
Գոյություն ունի ձուն եփելու առավել պարզ և հարմար միջոց։ Ձուն կարող եք եփել ջեռոցում։ Այս միտքն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն սա միանգամից մի քանի ձու եփելու հիանալի միջոց է։ Կարող եք օգտագործել կեքսի եփման համար նախատեսված տարան։ Այդ կերպ կարող եք միանգամից եփել մինչև 30 ձու։
Ջեռոցը հարկավոր է տաքացնել մինչև 180 աստիճանի և եփել 20 րոպե։ Այս միջոցը կօգնի ոչ միայն ժամանակ խնայել, այլև իդեալական պատրաստել ձուն։ Բացի այդ՝ ջեռոցում եփած ձուն շատ ավելի համեղ է, քան սովորական եփածն ու տապակածը։