Գաղտնիք չէ, որ այսօր պաղպաղակի համն ընդհանրապես այն չէ, և դա օգտագործված տարբեր հավելումների պատճառով է, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այդ մթերքի արտադրությունը:

Առաջարկում ենք տանը պատրաստել առանց հավելումների շատ համեղ շոկոլադե պլոմբիր: Փորձեք պատրաստել, մի ծուլացեք և դրանով ուղղակի կզարմացնեք Ձեր մտերիմներին:

Ինչպես պատրաստել պլոմբիր

Բաղադրիչներ

Կաթ – 2 բաժակ

Շաքարավազ – 400 գ

Շոկոլադ – 100 գ

Ձվի դեղնուց – 6 հատ

Սերուցք – 3 բաժակ

Պատրաստման եղանակը

Կաթը, շաքարավազը, դեղնուցները խառնել և դնել գոլորշու վրա:

Շոկոլադը մանրացնել, հետո ավելացնել խառնուրդին:

Ստացված զանգվածը խառնել մինչև պնդանա, հետո վերցնել կրակից և թողնել, որ մի փոքր սառչի:

Լավ հարել սերուցքը՝ մինչև պնդանալը:

Ավելացնել այն մյուս բաղադրիչներին, դնել ցածր կրակի վրա և անընդհատ խառնելով եփել: Հիշեք, խառնուրդը չպետք է եռա:

Սառած խառնուրդը լցնել կաղապարների մեջ և դնել սառցարանի մեջ 2-3 ժամ:

loading...