Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես և ում հետ է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը անցկացնելու ամառային հանգիստը:

«Ճիշտն ասաց՝ այս տարի չէի ուզում հանգստի մեկնել, քանի որ գործերս շատ էին, բայց ընկերներս՝ Վարդան Սարգսյանն ու Իվետա Եդիգարյանը ինձ համոզեցին, որ ես արժանի եմ հանգստի, առավելապես՝ մայրս է արժանի հանգստի, քանի որ ողջ տարվա ընթացքում նա խնամել է աղջկաս, իսկ ես աշխատել եմ»,- նշեց Նաիրան ու ավելացրեց.

«Հանգստի կմեկնեմ մայրիկսի ու աղջկաս հետ, իսկ թե որտեղ, չեմ ցանկանա նշել, միայն կասեմ, որ ծովափնյա երկիր ենք մեկնելու»:

Նաիրան ակտիվ հանգստի սիրահար է.

«Որտեղ, որ հայտնվում եմ, փորձում եմ ուսումնասիրել տեղի մշակույթը և մոտենալ տվյալ ազգին: Ամեն անգամ մի նոր բացահայտում եմ անում ինձ համար»,- նշեց նա:

Դերասանուհին խոստովանեց, որ իր համար լավագույն տարբերակը հենց մայրիկի ու դստեր հետ հանգստի գնալն է:

«Իմ ընտանիքն իմ ընկերությունն  է: Իմ մտերիմները շատ լավ գիտեն, որ եթե ես ուզում եմ լիակատար հանգստանալ, ես կամ տանն եմ լինում մամայիս հետ, կամ մեկնում եմ այլ երկիր՝ կրկին մամայիս հետ: Պետք է ծնողի և երեխայի միջև ընկերություն լինի, ինչը և կա մեր միջև»,- հավելեց նա:

Հանգստի ընթացքում Նաիրան կփորձի նաև գրի առնել իր նոր աշխատանքը՝ առողջ ապրելակերպի թեմայով նոթատետրը.

«Իմ հետևորդներին խոստացել եմ, որ առողջ ապրելակերպի թեմայով ուղիղ միացումներից զատ՝ կլինի դրանց տպագրված տարբերակը: Իհարկե, այն պետք է կազմեմ՝ խորհրդակցելով առաջատար սննդաբաների և բժիշկների հետ. հույս ունեմ, որ աշնանն արդեն կկարողանամ այն հրապարակել»,- նկատեց նա:

Խոսելով հայաստանյան հանգստի մասին՝ Նաիրան նկատեց՝  Հայաստանը հրաշալի վայր է զբոսաշրջիկների համար.

«Եթե առաջին անգամ ես գալիս մեր երկիր, ուղղակի սիրահարվել կարելի է թե բնությանը, թե մարդկանց վերաբերմունքին, բայց, երբ տեղի բնակչությունը խորանում է հոգսերի, վարկերի և խնդիրների մեջ, հնարավոր է չտեսնի մեր երկրի գեղեցկությունը ու ցանկանա փախչել: Ինչևէ, վստահ եմ, որ մի քանի տարի անց այդ խնդիրները կվերանան: Պետք է էլ ավելի գեղեցկացնել մեր երկիրը, քանի որ, երբ տուրիստը տեսնում է, որ գումար է ծախսված իր լավ հանգիստը ապահովելու համար, ապա ինքն էլ չի ափսոսում գումար ծախսել»,- ավարտեց նա:

loading...