Նյու Յորքում ծնվել է Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի առաջնեկը։ Աննան Մովսեսին արու զավակ է պարգևել։

Նորաթուխ ծնողներն Ինստագրամի իրենց էջերում հրապարակել են փոքրիկի ոտքերի լուսանկարը, Աննան գրել է` «Իմ աշխարհ»։ Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել երեկ` հուլիսի 17–ին։

Ինչպես Tert.am Life–ն արդեն հայտնել է իր ընթերցողներին, հղիության վերջին եռամսյակում Աննան մեկնեց ԱՄՆ, որպեսզի որդին այնտեղ լույս աշխարհ գա։ Այս ամիս էլ Մովսեսն է մեկնել ԱՄՆ, որպեսզի առաջնեկի ծննդի ժամանակ կնոջ և փոքրիկի կողքին լինի։

loading...