Եթե Դուք հոգնել եք սովորական տորթերից, ապա փորձեք պատրաստել այս շատ գեղեցիկ և համեղ «Զեբրը»:
Տորթ «Զեբր»
Բաղադրիչներ
Ալյուր – 400 գ
Շաքարավազ – 220 գ
Փխրեցուցիչ – 1 տուփ
Աղ – 1 պտղունց
Վանիլին – 1 տուփ
Ձու – 4 հատ
Կաթ – 250 մլ
Բուսայուղ – 150 մլ
Սպիտակ, սև և վարդագույն սննդային ներկանյութեր
Սպիտակ և վարդագույն սերուցքային կրեմ
Սև գույնի պոմադկա՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Լավ խառնել ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը և աղը, հետո ավելացնել բուսայուղը և ձվերը: Նորից լավ խառնել: Ավելացնել վանիլինը և կարագը: Խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
Պատրաստի խմորը բաժանել 3 մասի՝ 1 հատ կես և 2 հատ քառորդ հարաբերությամբ: Խմորի մեծ մասին ավելացնել սպիտակ ներկանյութ, մնացած երկուսին՝ սև և վարդագույն:
Հետո սկսել հավաքել խմորը, ինչպես ցուցադրված է տեսանյութում:
Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան և թխել տորթը 35-40 րոպե: Սառեցնել բիսկվիթը, կտրել 2 շրջանի:
Հիմա սերուցքային կրեմի օգնությամբ անհրաժեշտ է սպիտակ շերտ անել երկու բիսկվիթների արանքում:
Երբ շերտերը միանան, պետք է անցնել զարդարմանը: Պատել այն սերուցքային կրեմով և սև պոմադկայից շերտեր պատրաստել և զարդարել դրանցով:
Զարդարել տորթը նաև վարդագույն սերուցքային կրեմով: