Բաղադրիչներ
Խմոր
- Ալյուր – 2 բաժակ (320 գ)
2. Շաքարավազ – 1 ճ/գ (25 գ)
3. Մարգարին կամ բուսայուղ – 2 ճ/գ (30 գ)
4. Հավկիթ – 1 հատ
5. Չոր խմորիչ – 1.5 թ/գ (10 գ)
6. Աղ – 1 պտղունց
7. Կաթ – 0.5 բաժակ
8. Վանիլին – 1 թ/գ
Միջուկ
- Բալ – 600 գ
2. Շաքարավազ – 120 գ
3. Ընկույզ – 100 գ
4. Պաքսիմատ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Դանդաղ հարելով խառնել կես բաժակ գոլ կաթը և 1.5 թ/գ չոր խմորիչը:
- Ավելացնել ձուն, 1 ճ/գ շաքարավազ, 1 պտղունց աղ և չընդհատելով խառնելը՝ լցնել 2 բաժակ ալյուրը և խառնել ևս 6-8 րոպե:
- Խմորի մեջ կարելի է ավելացնել 1-2 ճ/գ կաթ, եթե այն պինդ ստացվի: Ավելացնել 2 ճ/գ տաք բուսայուղ կամ մարգարին և հունցել՝ մինչև խմորը սկսի պոկվել պատերից:
- Շարունակել ձեռքերով հունցել և տալ գնդի ձև: Նորից դնել թասի մեջ:
- Ծածկել սննդային թաղանթով և թողնել տաք տեղում 1.5-2 ժամ՝ բարձրանալու համար: Խմորի ծավալը պետք է մեծանա 2 անգամ: Հանել թասից, 1-2 անգամ տրորել ձեռքով, նորից դնել թասի մեջ, ծածկել թաղանթով և թողնել ևս 40-50 րոպե:
- Քանի դեռ խմորը հասունանում է, պատրաստել բալի միջուկը: 600 գ բալը լվանալ, կորիզները հանել, հյութը հեռացնել: Ավելացնել 120 գ շաքարավազ, խառնել և ավելացնել 100 գ մանրացրած ընկույզ:
- 40-50 րոպե հետո խմորը կհասունանա: Դնել այն բուսայուղ քսած սեղանին, տրորել և բաժանել 20 հավասար մասերի:
- Խմորի յուրաքանչյուր կտորը բացել շրջանաձև բլիթի նման, կենտրոնում մի պտղունց պաքսիմատ դնել և 1 ճ/գ միջուկ:
- Ծայրերը միացնել իրար, լավ ամրացնել և կարերը դեպի վեր դնել բուսայուղով պատված կաղապարի մեջ:
- Ծածկել կարկանդակները սրբիչով և թողնել 30-40 րոպե:
- 30-40 րոպե հետո կարկանդակների վրա ձվի դեղնուց քսել և թխել նախապես 210-220 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
- Պատրաստի կարկանդակները դնել փայտե տախտակի վրա, թողնել, որ սառչեն, վրան շաքարի փոշի շաղ տալ և մատուցել:
loading...