Այսօր Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ կատարելով խորհրդավոր գրառում.

Մարդ երբեմն նման է Ծաղկի. ծնվում- հասունանում է, փթթում, անուշահոտում է, ուրախություն ու հաճույք պատճառում, երբեմն ծակում՝ փշոտ վարդի պես, երբ իրեն ուզում են վնասել, բայց Ծաղիկն արդյունքում իր էությունը չի կորցնում, ապրում է մինչև վերջ, հետագայում հանգչելով հողում՝ պարարտացնում է այն, տալով նոր ծնունդ ու սնունդ իր Մայր հողին)) Մարդը… խճճվում է, կորցնում իրեն։

Երջանկության բանաձև՞ը…ով գիտե թե որն է։
Պետք է Ծաղիկներին հարցնել։

Փոքրիկ Իշխանը գտել էր իր միակ ու անկրկնելի Վարդին) ընտելացրել ու խնամում էր՝ խնայելով ու հիանալով… Մարդիկ անխնա են միմյանց նկատմամբ։ Ծաղկի չափ էլ չկան։ Ծաղիկներն իրար խնայում են։

Մարդը՝ ամենամեծամիտը Աստծո բոլոր ստեղծածներից, ամենաանկատարն ու ամենից միայնակը։ Մարդը, որն իր մեծամտության մեջ վստահ է, որ մահը հենց իրեն է շրջանցելու)… Մահվան դեմ միակ հաղթանակը Բարությունն է ու անմնացորդ սերը՝ նույնիսկ քեզ խոցող օտարի նկատմամբ,,, Ես Վարդ եմ։ Իմ ծննդյան առթիվ գրած յուրաքանչյուր բարի խոսք Ջուր էր ինձ համար, կենարար ջուր, որով ավելացան տարիներս ու Բույրս։ Երախտագիտությունս թող վերադարձնի յուրաքանչյուրիդ իր Սերն ու Ջերմությունը…

Չէ՞ որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք… Ինչ- որ տեղ այնտեղ՝ Տիեզերքում, ապրում է իմ Փոքրիկ Իշխանը)…

loading...