Բաղադրիչներ

Լոլիկ – 6-8 հատ

Բուլղարական պղպեղ – 5 հատ

Սոխ – 2 հատ

Բուսայուղ – 0.5 բաժակ

Շաքարավազ – 2-3 թ/գ

Պատրաստման եղանակը

Հաստ հատակ ունեցող թավայի մեջ տաքացնել 0.5 բաժակ բուսայուղը և լցնել 2 հատ մանր կտրատած սոխը:

Քանի դեռ սոխը տապակվում է, կեղևազրկել լոլիկները և մանր կտրատել: Ավելացնել լոլիկները սոխին և շարունակել տապակելը: Մի քանի րոպե հետո աղ անել ըստ ճաշակի և ավելացնել մանր կտրատված կծու չիլին, խառնել և ավելացնել երկար կտրատված բուլղարական պղպեղը: Պղպեղները սուզել լոլիկների մեջ և ավելացնել 2-3 թ/գ շաքարավազը: Խառնել, ծածկել կափարիչով և եփել մինչև պղպեղի պատրաստ լինելը:

loading...