Աշնանային ապուրի պատրաստման համար Ջեյմի Օլիվերը եփում է դդումը ջեռոցում՝ համեմունքների հետ միասին:

Բաղադրիչներ

  1. Դդում – 1.5 կգ
  2. Ձիթայուղ՝ ըստ ճաշակի
  3. Չորացրած չիլի – 1 թ/գ
  4. Համեմի սերմ – 1 ճ/գ
  5. Սոխ – 1 հատ
  6. Սխտոր – 1 ատամիկ
  7. Գազար – 1 հատ
  8. Նեխուրի ցողուն – 1 հատ
  9. Տաք բանջարեղենային արգանակ – 1 լ
  10. Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
 

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը տաքացնել մինչև 170 աստիճան:
  2. Կտրատել դդումի փափկամիսը՝ հեռացնելով կեղևը և սերմերը: Շարել երկու տապակների վրա և ձիթայուղ ցողել:
  3. 1 պտղունց աղի հետ մանրացնել չիլին և համեմի սերմը: Շաղ տալ դդումի վրա, ավելացնել սև պղպեղ: 1 ժամ դնել ջեռոցի մեջ՝ մինչև դդումի փափկելը:
  4. Կտրատել սոխը, սխտորը, գազարը և նեխուրը: Միջին կրակի վրա ձիթայուղը տաքացնել կաթսայի մեջ, հետո ավելացնել բանջարեղենը և եփել 15 րոպե:
  5. Կաթսայի մեջ ավելացնել եփած դդումը՝ բանջարեղենային արգանակի հետ միասին: Ապուրը հարել ձեռքի բլենդերի օգնությամբ:
  6. Դդումի ապուրը լցնել ամանների մեջ, զարդարել արևածաղկի սերմերով:
loading...