Բաղադրիչներ

  1. Թթվասեր – 250 գ՝ խմորի համար, և 250-300գ՝ կրեմի համար
  2. Ձու – 2 հատ
  3. Շաքարավազ – 150 գ՝ խմորի համար, և 150 գ՝ կրեմի համար
  4. Ալյուր – 1 բաժակ
  5. Կակաո – 2-3 ճ/գ
  6. Սոդա – 0.5 թ/գ
  7. Շոկոլադ – 100 գ
  8. Կարագ – 50 գ

Պատրաստման եղանակը

  1. Ալյուրը մաղել սոդայի հետ:
  2. Սառեցրած ձվերը հարել 2 փուլով՝ ավելացնելով 1 պտղունց աղ, իսկ հետո՝ շաքարավազ:
  3. Ավելացնել մաղած ալյուրը և զգուշությամբ խառնել:
  4. Ստացված զանգվածի մեջ ավելացնել թթվասերը և շատ զգուշությամբ խառնել:
  5. Ստացված զանգվածի կեսը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
  6. Խմորի 2-րդ մասի մեջ ավելացնել կակաո, լավ խառնել: Կակաոյով խմորը լցնել 2-րդ կաղապարի մեջ:
  7. Թխել շերտերը նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 15-20 րոպե:
  8. Մինչև կթխվեն շերտերը, պատրաստել կրեմը՝ հարելով թթվասերը և շաքարավազը:
  9. Երբ ամեն ինչ պատրաստ է, սկսել հավաքել տորթը: Ներքևի շերտը «գիշերն» է: Վրան կրեմ քսել, մի փոքր սպասել, որպեսզի ներծծվի և չծորա կողքերով: Հետո վրան դնել «ցերեկը»: Վրան կրեմ քսել:
  10. Հալեցնել շոկոլադը, ավելացնել կարագը և մի փոքր եփել:
  11. Շոկոլադը լցնել տորթի վրա այնպես, որպեսզի հոսի կողքերով:
loading...