Բաղադրիչներ
Խմորի համար
- Ալյուր – 250 գ
- Կարագ – 125 գ
- Շաքարավազ – 25 գ
- Աղ – 5 գ
- Սառը ջուր – 10 մլ
Միջուկի համար
- Խնձոր – 1 կգ
- Շաքարավազ – 25 գ
Պատելու համար
- Շաքարավազ – 25 գ
- Հեղուկ սերուցք – 10 մլ
- Ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Պատրաստել խմորը թխվածքի հիմքի համար՝ ալյուրը խառնելով սառեցրած կարագի կտորների հետ, ավելացնել ջուրը և հունցել էլաստիկ խմոր: Հունցել, տալ գնդի ձև, փաթաթել թաղանթով և դնել սառնարանը մոտ 30 րոպե:
- Կրեմի համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել սերուցքը, ըստ ցանկության՝ ավելացնել նաև վանիլին:
- Թխելու համար կաղապարը պատել կարագով: Խմորը գրտնակել 5մմ հաստության, տեղավորել կաղապարի մեջ՝ բարձրացնելով կողերը և ծակծկել պատառաքաղով:
- Խնձորը մաքրել, կտրատել 4 կամ 8 մասի և գեղեցիկ շարել խմորի վրա: Վրան 25 գ շաքարավազ ցանել: Թխել նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում, 25-30 րոպե:
- Այդ ընթացքում խնձորները պետք է պատրաստ լինեն, և կարելի է դրանց վրա լցնել կրեմը և հավասարաչափ տեղաբաշխել:
- Նորից դնել ջեռոցը ևս 15-20 րոպե:
- Պատրաստի թխվածքի վրա շաքարի փոշի շաղ տալ . մատուցել տաք վիճակում:
loading...